Սթիվ Բայերս (անգլ.՝ Steve Byers, դեկտեմբերի 31, 1979(1979-12-31)[1], Սքարբորո, Օնտարիո, Կանադա), կանադացի դերասան։ Հայտնի է դարձել «Աստվածների պատերազմը. Անմահները» ֆիլմում մարմնավորած Հերակլի կերպարով (2011 թվական)։ Գլխավոր դերով հանդես է եկել «Սլեշեր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում։
Ծնվել և մեծացել է Սկարբո քաղաքում, Կանադայում։ Սովորել է Հյուսիսային Օնտարիոյի համալսարանում։ Դերասանական կարիերայի սկզբում Բայերսը նկարահանվել է Ուվե Բոլի երկու ֆիլմերում՝ «Ամերիկայի սիրտը» և «Մահացածների տունը», իսկ 2006-2007 թվականներին խաղացել է Ջեյսոն Տաների «Ֆեկլոն Բիչ» կանադական սերիալում։ 2007 թվականին, սերիալի ավարտից հետո, մարմնավորել է «Նետված է մեռնելու» սարսափ ֆիլմի գլխավոր դերերից մեկը[2]։ 2011 թվականին նա մարմնավորել է Հերակլի դերը՝ հոլիվուդյան «Աստվածների պատերազմ. «Անմահները» ֆիլմում։ 2013 թվականին նա գլխավոր դեր է ստանում Hallmark հեռուստաընկերության «Catch a Christmas Star» ֆիլմում[3]։ 2016 թվականին Բայերսը միացել է «Սլեշեր» հեռուստասերիալի հիմնական դերասանական կազմին[4]։